Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) պետք է ավելի հիմնավոր ուսումնասիրի քաղաքային բնակավայրերում մարտերի փորձը։ Այս մասին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՉԺԱԲ-ի գեներալ-լեյտենանտ Մա Իմինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Չինաստանը պետք է ուժեղացնի հետազոտությունները կոնկրետ հարցերի շուրջ, ինչպիսիք են քաղաքային գործողությունները եւ զորքերի նյութատեխնիկական ապահովումը»,- նրա խոսքերն է մեջբերում South China Morning Post-ը (SCMP): Նա նշել է, որ ՉԺԱԲ-ին անհրաժեշտ է «շտապ ուժեղացնել իր ռազմավարական ներուժը» երկրի վերամիավորման համար։

Իր հերթին, SCMP-ը նշում է, որ ավելի վաղ չինացի զինվորականները կառուցել էին քաղաքների մոդելներ՝ կառուցապատված միջավայրում գործողությունների հմտություններ մշակելու համար: Նաեւ բանակը մշակել է այն հարցը, թե ինչպես օգտագործել անօդաչու սարքերը քաղաքում մարտական գործողությունների ժամանակ: