Այսօր Փարիզի փողոցներում բռնություններ են սկսվել, երբ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ողջ Ֆրանսիայում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ այսօր՝ «սեւ երեքշաբթի» օրը, երբ գործադուլներ են տեղի ունենում ամբողջ երկրում, բախումներ են սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։
Ամենալուրջ խնդիրները ծագել են մետրոյի Port Royal կայարանի մոտ, որտեղ հարյուրավոր իրավապահներ արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։ Միեւնույն ժամանակ, այսպես կոչված, «Սեւ դաշինքի» անարխիստները հրկիզել են աղբամանները եւ ավերել ավտոբուսի կանգառները։
Մարդկանց մեծ բազմություններ են դուրս եկել Մարսելի, Նիցցայի եւ այլ քաղաքների փողոցներ, իսկ մյուս խոշոր քաղաքներում՝ Լիոնում, Նանտում եւ Ռենում անկարգություններ են գրանցվել:
Փարիզի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ «արմատական քարոզիչները» միացել են ամբոխին, եւ մեղադրել է նրանց «ոստիկանության վրա ամեն հնարավորության դեպքում հարձակվելու մեջ»:
Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի։
Այդ կապակցությամբ հունվարից մինչ օրս ողջ Ֆրանսիայում տեղի են ունենում զանգվածային գործադուլներ ու բողոքի ցույցեր, ինչպես նաեւ անկարգություններ ու բախումներ։





























