Նիգերիայում գնացքի եւ ավտոբուսի բախման հետեւանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը, փոխանցում է «Սինհուան»։

Հաղորդվում է նաեւ, որ եւս 84 մարդ վիրավորվել է։

Զոհերը Լագոսի նահանգի կառավարության աշխատակիցներ են եղել։ Գնացքի հետ բախումը տեղի է ունեցել երկաթուղային գիծը հատելու ավտոբուսի փորձի ժամանակ։