Թունիսի ափերի մոտ նավ է խորտակվել, ինչի հետեւանքով 14 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Եվս 54 մարդու հաջողվել է փրկել։
Միգրանտները փորձել են հասնել Եվրոպա։
Նույն գիշերը կանգնեցվել են եւս 435 միգրանտներ, որոնք փորձել են նմանատիպ ճանապարհորդություն կատարել 14 նավով։





























