Նավթի գինն ուրբաթ առավոտյան չափավոր իջնում է՝ ֆոնդային շուկաների ոչ ռիսկային տրամադրությունների եւ ԱՄՆ-ի մոնետար քաղաքականության խստացման շարունակման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն իջել է 0,58 տոկոսով՝ մեկ բարելը 81,12 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսներինը՝ 0,79 տոկոսով՝ 75,12 դոլար։




























