Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 32-ամյա Վռամ Կ.-ն, որը 2022 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության բաժնից։

Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քաղաքացին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: