Ինդոնեզիայի հյուսիսում, Ռիաու կղզիներում սողանքների զոհերի թիվը հասել է 33-ի։ Այս մասին, ինչպես ուրբաթ տեղեկացրել է TribunNews պորտալը, հայտարարել է  ոստիկանության ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ահմադ Ռամադանը։

«Զոհվածների մարմինները Ռիաու կղզիների ոստիկանությունում են գտնվել մինչեւ երեկոյան ժամը 7-ը։ Զոհվել է 33 մարդ»,- ասել է նա։ Բացի այդ, 21 հոգի համարվում է անհետ կորած։

Ավելի վաղ տեղեկացվել էր 25 զոհերի մասին։

Սողանքների շարքը Ռիաու կղզիներում տեղի է ունեցել տեղատարափ անձրեւների պատճառով։ Ներկայում որոնողափրկարարայան աշխատանքները շարունակվում են, դրանք բարդանում են անբարենպաստ եղանակային պայմաններով։