Մեծ Բրիտանիայից գիտնականները պարզել են, որ մարդկանց առողջությունը, քունը եւ իմունիտետը բարելավվում է, եթե նրանք ավելի քիչ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում։ Բացի այդ, նրանց մոտ նվազում են դեպրեսիայի ախտանիշները եւ միայնության զգացումը, հայտնում է Knife-ը։

Հետազոտությանը մասնակցել է 20-ից 25 տարեկան 50 ուսանող: Երեք ամիս շարունակ նրանք հարցաթերթիկներ են լրացրել իրենց առողջական եւ հոգեբանական վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ հաշվետվություն են ներկայացրել սոցիալական ցանցերից օգտվելու մասին։

Մարդկանց բաժանել են երեք խմբի։ Մեկը սովորականի պես օգտվել է սոցիալական ցանցերից, մյուսներին խնդրել են նվազեցնել դրանց օգտագործումը օրական 15 րոպեով, նույնն արել է նաեւ երրորդ խումբը, սակայն լրացուցիչ այս ժամանակը տրամադրել է նաեւ այլ գործունեության:

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ավելի քիչ են օգտվում սոցիալական ցանցերից, միջինում իմունային ֆունկցիան բարելավվել է 15 տոկոսով, քնի որակը՝ 50 տոկոսով, իսկ դեպրեսիայի ախտանիշները նվազել են 30 տոկոսով։