Ճապոնիայում հնագետները դեւերին սպանելու համար նախատեսված հսկա սուր են գտել, որը ավելի քան 1600 տարի հողի տակ է եղել։ Այն պահված է եղել դամբարանում՝ մահացածին չար հոգիներից հեռու պահելու համար, հայտնում է Knife-ը։
Գտնված սուրը Ճապոնիայում հայտնաբերված ամենամեծն ու ամենահինն է: Նրա հետ մեկտեղ հայտնաբերվել է կրիայի պատյանի տեսքով հայելային վահան։ Հավանաբար սեփականատերը պետական վերնախավի անդամ է եղել։
Բլուրը, որտեղ կատարվել է հայտնագործությունը, առնչվում է Ճապոնիայի պատմության Կոֆուն շրջանն, որը տեւել է մ.թ. 250-ից 538 թվականը:





























