Անգլիայում ոստիկանությունը ձերբակալել է երկու կատուների վրա հարձակված դպրոցականների, գրում է Daily Star-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ երեք դեռահասները ձերբակալվել են այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվել են կենդանիների վրա հարձակումների տեսագրությունները: Հայտնի է, որ գործով մեղադրվում են 13-ամյա երկու դպրոցականներ եւ նրանց 16-ամյա ընկերուհին։ Կատուներից մեկը, ըստ լրատվամիջոցների, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Աշակերտներին մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար եւ ներկայումս գտնվում են կալանքի տակ։ Դեռահասները այդպես էլ չեն կարողացել բացատրել, թե ինչու է կատուներին ծաղրելու անհրաժեշտություն առաջացել։
«Լիվերպուլից երկու 13-ամյա տղաներ եւ մեկ 16-ամյա աղջիկ ձերբակալվել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կասկածքով», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։





























