Գերմանիայի Կարլսրուե քաղաքի դեղատներից մեկում պատանդներ կան, հայտնում է «Bild» հրատարակությունը։
Գերմանական ոստիկանությունը մարդկանց ազատելու լայնածավալ գործողություն է իրականացնում։ Պատանդների քանակի եւ պահվելու վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։ Դեղատուն են մեկնել հատուկ ջոկատայիններ եւ շտապօգնության մեքենաներ։





























