Բելգիայի երկաթուղային անցումում մեքենան մխրճվել է փակ երկաթուղային անցումի մեջ եւ բախվել անցնող գնացքի վերջին վագոնին, հայտնում է La Libre-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի հարավ-արեւմուտքում գտնվող Էնգիեն մայրուղում։ Անցման վրա տեղադրված տեսախցիկի տեսանյութում երեւում է, թե ինչպես է մարդատար գնացքը երկհարկանի վագոններով շարժվում գծերի երկայնքով չափավոր արագությամբ: Այդ պահին անցման վրա հայտնվում է սեւ ավտոմեքենա, որը մխրճվում է գնացքի պոչին ամրացված լոկոմոտիվին։
Հարվածից մեքենան նետվել է հակառակ ուղղությամբ երկաթուղային գծի վրա։ Վթարի հետեւանքով վարորդը չի տուժել։ Պաշտոնյաներին հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրում վարորդը ցանկացել է կանգ առնել անցումի վրա, սակայն անզգուշությամբ ճիշտ փոխանցում չի միացրել եւ առաջ է գնացել։





























