Հյուսիսային Կալիֆոռնիայի Պաջարո ֆերմերային համայնքը, որը հայտնի է իր ելակի բերքով, շաբաթ վաղ առավոտյան ստիպված է եղել տարհանվել այն բանից հետո, երբ Պաջարո գետի ամբարտակը ճեղքվել է նահանգին նոր մթնոլորտային հոսքի հետեւանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Մոնտերեյում շաբաթ օրը ավելի քան 8500 մարդ տարհանման հրամաններ ու նախազգուշացումներ են ստացել, այդ թվում՝ մոտ 1700 բնակիչ՝ Պաջարո համայնքից:

Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ Պաջարո գետի ամբարտակի ճեղքը մոտ 30,48 մետր է:

Ուրբաթ կեսօրից անձնակազմը բնակիչներին մեկ առ մեկ հորդորել է հեռանալ մինչեւ անձրեւներ սկսվելը, սակայն ոմանք մնացել են եւ նրանց ստիպված են եղել շաբաթ վաղ առավոտյան դուրս հանել ջրից:

Գիշերվա ընթացքում փրկարարներն ու Կալիֆորնիայի ազգային գվարդիան փրկել են ավելի քան 50 մարդու։

Պաջարո գետը բաժանում է Սանտա Կրուս եւ Մոնտերեյ շրջանները մի տարածքում, որը հեղեղվել է շաբաթ օրը: Տարածաշրջանի հորեր ներթափանցող ջրհեղեղի ջուրը կարող է աղտոտված լինել քիմիական նյութերով, ասում են պաշտոնյաները, եւ բնակիչներին խորհուրդ են տալիս չխմել եւ կերակուր չպատրաստել ծորակի ջրից` վախենալով հիվանդությունից:

Անձնակազմը սկսել է վերանորոգել պատնեշը շաբաթ օրը լուսաբացին, մինչ բնակիչները տարհանման կենտրոններում քնած են եղել:

Ըստ Կալիֆոռնիայի արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի, էլեկտրաէներգիայի ավելի քան 17 հազար բաժանորդներ շաբաթ գիշեր դուրս եկել Մոնթերեյից:

Նահանգապետ Գեւին Նյուսոմի գրասենյակը շաբաթ օրը հայտնել է, որ Պաջարոյում իրավիճակը վերահսկվում է: