Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի ափերի մոտ երկու ձկնորսական նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում տալով հրշեջ-փրկարարական ծառայությանը։
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ որոնողափրկարարական գործողությունը սկսվել է շաբաթ ուշ երեկոյան, երբ ծառայությունը Սան Դիեգոյի Բլեքս Բիչի ափերի մոտ ձկնորսական նավակների վթարի մասին ահազանգեր է ստացել:
Դեպքի վայր ժամանած փրկարարները, Սան Դիեգոյի ոստիկանությունը, ԱՄՆ մաքսային եւ սահմանային պահպանությունը եւ ԱՄՆ առափնյա պահպանությունը, ջրի մեջ հայտնաբերել են երկու շրջված ձկնորսական նավակ եւ անկենդան մարմիններ:
Անձնակազմը հայտնաբերել է ութ զոհված, իսկ որոշ ծառայություններ դեռեւս կիրակի առավոտյան որոնողական աշխատանքներ են իրականացնում:





























