Հռոմի Ֆրանցիսկոս պապը քահանաների համար կուսակրոնությունն անվանել է ժամանակավոր միջոց եւ խոսել հազարամյա կանոնների վերանայման մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պոնտիֆիկը նշել է, որ 11-րդ դարում ընդունված կանոնը միայն «ժամանակավոր կարգադրություն էր» է եւ «ոչ մի հակասություն» չկա նրանում, որ քահանան կարող է ամուսնանալ։ «Դա հավերժ չէ, ինչպես քահանա ձեռնադրվելը, որը հավերժ է, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ: Մյուս կողմից, կուսակրոնությունը կարգապահություն է»,- ասել է Հռոմի Պապը:

Նշվում է, որ կուսակրոնությունը ներդրվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից միայն 11-րդ դարում՝ ֆինանսական պատճառներով, քանի որ երեխա չունեցող հոգեւորականներն ավելի հավանական է, որ հարստությունը թողնեին եկեղեցուն: