Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել են հարկաբյուջետային քաղաքականության հիմնական սկզբունքները», տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Մաասթրիխտյան չափորոշիչների կարեւոր դրույթները մնում են անփոփոխ. բյուջեի դեֆիցիտը պետք է կազմի 3 տոկոսից ոչ ավելի, իսկ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 60 տոկոս։ Սակայն այժմ այն երկրների կառավարությունները, որոնք չեն կատարի այս պահանջները, կարող են անհատական կարգով քննարկել Եվրահանձնաժողովի հետ դրությունից դուրս գալու ուղիները։
Ենթադրվում է, որ խնդիրների լուծման համար նրանց կտրամադրվի չորսից յոթ տարի։ Ժամկետը կարող է երկարացվել ռեֆորմների իրականացման, «կանաչ անցման» խնդիրների լուծման կամ թվայնացման ու պաշտպանական պոտենցիալի բարձրացման դեպքում։
Ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում նախատեսված է վերապահում, որը թույլ կտա ժամանակավորապես չկատարել սահմանված կանոնները, բայց այդ միջոցը պետք է արժանացած լինի այլ կառավարությունների հավանությանը։




























