ՌԴ Պետդուման երեքշաբթի լիագումար նիստում երրորդ՝ եզրափակիչ ընթերցմամբ հատուկ ռազմական գործողության բոլոր մասնակիցներին վարկաբեկելու համար քրեական պատասխանատվության մասին օրենք է ընդունել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այժմ պատասխանատվությունը նախատեսված է միայն այն հրապարակային գործողությունների համար, որոնք ուղղված են արտասահմանում ՌԴ ԶՈւ օգտագործումը վարկաբեկելուն։ Փոփոխությունները ՌԴ ՔՕ 280.3 հոդվածի գործողությունը տարածում են նաեւ կամավորական կազմավորումների վրա։
Գործող խմբագրությունում անձին վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարված հանցագործության համար առավելագույնը սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում: Դումայի ընդունած օրենքն այդ ժամկետը մեծացնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում։ Նաեւ ավելանում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում առավելագույն հնարավոր պատիժը այն դեպքում, երբ գործողությունները հանգեցրել են մահվան կամ զանգվածային անկարգությունների: Այժմ այն սահմանված է մինչեւ 5 տարվա ազատազրկման մակարդակում։
Օրենքը նաեւ կամավորական կազմավորումների վրա է տարածում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի գործողությունը՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մասին կեղծիքների համար պատասխանատվության մասին: Այժմ ՌԴ զինված ուժերի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածման համար, որը հանգեցրել է ծանր հետեւանքների, սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Դումայի ընդունած օրենքը նախատեսում է, որ նման պատասխանատվություն կկիրառվի նաեւ կամավորական կազմավորումների մասին ֆեյքերի տարածման դեպքում։




























