Աֆղանստանում Թալիբան շարժման ձեւավորած ժամանակավոր կառավարության նախարարությունը, որը պատասխանատու է առաքինության քարոզչության եւ արատավորության կանխարգելման համար, մի շարք սահմանափակումներ է մտցրել Փարվան նահանգի կանանց վարսավիրանոցներում, ներառյալ կոսմետիկայի օգտագործման հարցում: Այս մասին հայտնում է աֆղանական «Հաշտ-է-սուբհ» թերթը։
«Պետք չէ օգտագործել կոսմետիկա, որն առաջացնում է բարոյական քայքայում», - մեջբերում է հրատարակությունը։ Փաստաթղթում բացատրվում է, որ կանանց վարսավիրանոցներում պետք է հաշվի առնվեն իսլամի օրենքները։
2021 թվականի օգոստոսին իշխանության գալուց հետո թալիբները պարբերաբար նորանոր արգելքներ են սահմանում կանանց նկատմամբ։ Նրանց արգելվում է գնալ այգիներ, մարզասրահներ եւ հասարակական բաղնիք։ Հիմնական սահմանափակումները կապված են միջնակարգ դպրոցներ հաճախելու եւ բուհերում սովորելու հետ։



























