Հայաստանում «Կրիստալ» թմրատեսակի հայտնաբերումը 2021 թվականի նկատմամբ շեշտակի ավելացել է, ինչը շատ է անհագստացնում։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Թմրանյութերի անցկացման դեպքերը տարբեր են։ Դեպքեր են լինում, որ սահմանային անցման կետով են փորձում անցկացնել, որոշ դեպքերում փորձում են շրջանցել անցակետերը, նաև հաճախ փորձեր են արվում փոստային տարբերակով դրանք առաքել Հայաստան։ Այս առումով մի շարք նախաձեռնություններ ունենք, որպեսզի հայտնաբերումը հնարավորինս էֆեկտիվ դառնա»,– նշեց Բադասյանը։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ շեշտակի ավելացումը, Բադասյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում է դա ավելացել, բոլոր երկրներն այդ խնդիրը ունեն: Նա շեշտեց, որ առավել վտանգավոր և նոր հայտնված թմրանյութերի տեսակներ կան, որոնք, շատ լավ է, դեռ Հայաստան չեն հասել: ՊԵԿ–ն այս ուղղությամբ էլ մշտական մոնիթորինգ է իրականացնում, որպեսզի իրավիճակը վերահսկվի ու նոր դեպքեր չլինեն։




























