Հինգշաբթի վաղ առավոտյան Կանադայի արեւմուտքում գտնվող Էդմոնթոն քաղաքում տղամարդը կրակել եւ սպանել է երկու ոստիկանի, այնուհետեւ ինքնասպան է եղել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Էդմոնթոնի ոստիկանապետ Դեյլ Մաքֆին ասել է, որ 30 եւ 35 տարեկան ոստիկանները արձագանքել են բազմաբնակարան շենքում ընտանեկան վեճի մասին մի կնոջ զանգին:
«Նրանք մտել են շենք, մոտեցել բնակարանին եւ սպանվել մեղադրյալ երիտասարդի կրակոցներից»,- լրագրողներին ասել է նա՝ նշելով, որ ոստիկանները պատասխան կրակ բացելու հնարավորություն չեն ունեցել։
«Կասկածյալ երիտասարդը մահացել է իր իսկ կրակոցից։ Տնից մի կին նույնպես լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել»,- ասել է Մաքֆին:
Էդմոնթոնը, որի բնակչությունը 1 միլիոնից մի փոքր է ավելի է, Ալբերտայում մեծությամբ երկրորդ քաղաքն է։
Կանադայում ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների սպանությունները համեմատաբար հազվադեպ երեւույթ են: Կանադական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի տվյալներով՝ 2022 թվականին այդպիսի հինգն դեպք է եղել:
Տասնամյակների ընթացքում ամենաարյունոտ միջադեպը տեղի է ունեցել 2005 թվականի մարտին, երբ Ալբերտայի կենտրոնում տղամարդը կրակել եւ սպանել էր Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության չորս անդամների:





























