Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբն «Ակտիվ երիտասարդ քաղաքացիներ նախաձեռնություն» հասարակական կազմակերպության, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ համատեղ նախատեսում է ստեղծել «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբ:

Ընթերցասերների ակումբի նպատակն է ստեղծել դաշտ, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել, քննարկել եւ վերլուծել հայ, համաշխարհային դասականների, ժամանակակից գրողների աշխատանքները` զարգացնելով վերլուծական մտածողությունը, բանակցային հմտությունները:

Ակումբի անդամներին սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, յուրօրինակ եւ բուռն քննարկումներ: