Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլարի պարտքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան պետություններին ավելի քան 20 միլիարդ դոլարի չափով պարտքը»,- երկուշաբթի հայտարարել է պետության ղեկավարը «Ռուսաստան-Աֆրիկա բազմաբեւեռ աշխարհում» միջազգային խորհրդարանական համաժողովում։ Պուտինի այս խոսքերն արժանացել են լսարանի ծափահարություններին։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, փոխադարձ առեւտուրը տարեցտարի աճում է, որը նախորդ տարի հասել է գրեթե 18 միլիարդ դոլարի. «Քիչ հավանական է, որ նման ցուցանիշը մեզ լիովին գոհացնի, բայց մենք գիտենք, որ հնարավոր է  հասնել ավելիին»: