Նավթի համաշխարհային գինը երեքշաբթի ընկնում է մոտ 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը տոկոսադրույքի վերաբերյալ եւ գնահատում են կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացման հետագա պլանները, ինչը կարող է ազդել այդ թվում եւ նավթի պահանջարկի վրա։
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի գինն իջել է 0,92 տոկոսով՝ մեկ բարելը 73,11 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսինը՝ 0,93 տոկոսով՝ 64,19 դոլար։





























