Երեւանին մերձակա Ջրվեժ գյուղական համայնքում մոտ 4000 քառ. մետր այգի կդրվի կառուցապատման ներքո: ՀՀ կառավարությունն այսօր` սեպտեմբերի 22-ին հավանություն տվեց այդ հողերի կատեգորիան փոխելու մասին որոշմանը:
Հողամասը հանդիսանում է քաղաքացու մասնավոր սեփականություն: Հատկանշական է, որ հողերի կատեգորիան փոխելու որոշումը համաձայնեցվել է մի շարք գերատեսչությունների հետ (անգամ` մշակույթի նախարարության), սակայն գյուղատնտեսության նախարարության հետ չի համաձայնեցվել:
Կառավարությանը ներկայացրած տեղեկանքում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը (այդ գերատեսչության առաջարկով է հարցը մտել կառավարության նիստի օրակարգ) չի նշում, թե ինչու սույն հարցը չի համաձայնեցրել գյուղատնտեսության նախարարության հետ:




























