Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում լեզվակռիվ եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նիստին «Ժողովրդի ուժեր»-ի անդամ Վիկտոր Ջապարիձեն ֆիզիկական ուժ է կիրառել անկախ պատգամավոր Տարիել Նակաիձեի նկատմամբ։ Վիկտոր Ջապարիձեն խորհրդարանի սեղանին դրված խոսափողով հարվածել է Նակաիձեի մեջքին։ Պատգամավորների միջեւ նաեւ անպարկեշտ բառապաշարով լեզվակռիվ է տեղի ունեցել։
Կռվին ներգրավվել է նաեւ խորհրդարանական մեծամասնության անդամ Լեւան Մգալոբլիշվիլին։
Ներկայումս խորհրդարանում քննարկվում է «Պաշտպանության կոդեքս» նախագիծը, թեեւ դեռ հայտնի չէ, որն է եղել ծեծկռտուքի պատճառը։ Ենթադրաբար, վեճը ծագել է «Ժողովրդի ուժեր»-ի նախաձեռնած օրինագծի պատճառով։





























