Հայաստանի անկախության 20-ամյակի օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայ լեռնագնացները վերելք են կատարել Հայաստանի խորհրդանիշ համարվող Արարատ լեռան գագաթը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հայաստանի լեռնագնացության եւ ժայռամագլցման ֆեդերացիայից։

«Միացյալ խումբ էր, որը բաղկացած էր ֆեդերացիայի 10 անդամներից եւ եւս 10 փորձառու զբոսաշրջիկներից, ովքեր նույնպես զբաղվում են  լեռնագնացությամբ: Վերջիններիս խմբի ղեկավարը Արմեն Չիլինգարյանն է:

Վերելքը կազմակերպվել էր ֆեդերացիայի միջոցներով (ֆեդերացիան նախագահում է պրոֆեսիոնալ լեռնագնաց Գրիգոր Ազիզբեկյանը):

«Արարատ բարձրանալու նախօրեին վատ եղանակային պայմաններ են եղել, սակայն խումբը խնդիր է դրել՝ սեպտեմբերի 21-ին անպայման լինել լեռան գագաթին եւ հաջողությամբ հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ իրագործել է իր առջեւ դրված խնդիրը»,- նշեցին ֆեդերացիայում։