Հայաստանի մշակույթի նախարարությանն ամրակցված 2 մեքենաներ` «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ E230» եւ «Ֆոլկսվագեն Պասսատ», կհանձնվեն համապատասխանաբար «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» եւ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություններին: Այդ մասին կառավարությւան համապատասխան որոշումն ընդունվեց այսօր` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացմամբ: 

Երկու մեքենաներն էլ գնահատված են 5 մլն դրամ: Ըստ մշակույթի նախարարի ներկայացրած բացատրության` այդ կազմակերպություններն իրենց հիմնական գործառույթներից բացի իրականացնում են նաեւ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, արտագնա համերգներ, մարզերում մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր, եւ դրանց իրականացման ընթացքում մշտապես առաջանում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտություն, ինչն իր հերթին հանգեցնում է զգալի ֆինանսական ծախսերի: