Գարեգին Բ-ն, այսօր` սեպտեմբերի 22-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտին եւ շնորհավորել նրան` այդ պաշտոնում ընտրության առիթով:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Հայ Եկեղեցու մասնակցությանը ԵՀԽ-ի աշխատանքներին` Գարեգին-ն նշել է, որ այսուհետ Մայր աթոռն առավել խորությամբ է շարունակելու զորավիգ լինել ԵՀԽ-ի առաքելության արդյունավորմանը, քանի որ այդ առաքելությունը նպաստում է է Եկեղեցիների եղբայրական ոգու զորացմանն ու եկեղեցիների ջանքերի մեկտեղմանը` խարսխված փոխադարձ սիրո եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի վրա:  

Նույն օրը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում գործող Կլոր Սեղան եւ ԷԿԼՕֆ էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը գլխավոր քարտուղարին ներկայացվել են կազմակերպությունների գործունեությունը, որից հետո քննարկվել են համագործակցության մի շարք սոցիալական ծրագրեր: