Մարտի 27-ին կտեղաբաշխվեն 2023 թվականի հուլիսի 3-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`

6 ամիս` 8.5%,

12 ամիս` 9.0%,

24 ամիս` 9.2%

36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1,

Տիգրան Մեծի 24,

Կոմիտաս 49

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: