Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմանում, 25-ամյա Ա. Ալոյանն, իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով վարորդ Ա. Ալոյանն ու նրա ուղեւոր 6-ամյա Գ. Ա.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ստացել առաջին բուժօգնություն, ապա տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն:
«Մասիս» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ազգականներ են: Վթարի առթիվ նախաձեռնվել է վարույթ:





























