Տոկիոյի հարեւան Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայի վարչակազմի ներկայացուցիչները Երկու օրվա ընթացքում Իսումի եւ Իտինոմիա քաղաքների միջեւ ընկած ափի մոտ ավելի քան 4 տասնյակ դելֆին են հայտնաբերել, մի քանի կաթնասուններ սատկել են, հաղորդում է Kyodo գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ երկուշաբթի պրեֆեկտուրայի ոստիկանական վարչությունը մի քանի ահազանգ է ստացել ափին հայտնաբերված դելֆինների մասին։  

Երեքշաբթի առավոտյան նույն շրջաններում հայտնաբերվել է եւս ութ դելֆին:

Երկու օրվա ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, սատկել է 7 դելֆին։

Կաթնասունների՝  ափ նետվելու ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ: