Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուները Հայաստանում, ձմռան սեզոնի վերահսկիչ ստուգման շրջանակում, ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին Ալագյազի բարձրլեռնային զորադաշտում։
Ուղղաթիռների անձնակազմերը ստացել են «հակառակորդի» ուժերը լեռնային տեղանքում ոչնչացնելու առաջադրանք։ Կոորդինատներն ստանալուց հետո օդաչուները կատարել են ուսումնամարտական թռիչքներ եւ ռազմական տեխնիկա հայտնաբերելով՝ արձակել չկառավարվող հրթիռներ, կրակել ավիացիոն թնդանոթից տարբեր թիրախների ուղղությամբ, որոնք գտնվել են մեկից մինչեւ երեք հազար մետր հեռավորության վրա։
ՀՌՕ-ի անձնակազմերը խոցել են թիրախները՝ հրետանային մարտկոց, պայմանական հակառակորդի զրահատանկային շարասյուն եւ հատուկ տեխնիկայի շարասյունը։ Ուսումնամարտական թռիչքներն իրականացվել են ցերեկը եւ գիշերը՝ գիշերային տեսանելիության սարքերի օգտագործմամբ։
Առաջադրանքները կատարվել են տարբեր կազմերով, մարզման նպատակն անձնակազմերի հարթ աշխատանքի ապահովումն է։
Վերահսկիչ ստուգման պարապմունքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող թռիչքային եւ ինժեներատեխնիկական կազմից, գործադրվել է մոտ 20 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում բանակային ավիացիայի Ми-8МТВ-5 եւ Ка-52 ուղղաթիռներ։




























