Հոնդուրասի կառավարությունը մինչեւ մայիսի վերջ երկարացրել է արտակարգ դրւթյունը՝ ավազակախմբերի դեմ պայքարի շրջանակում, որն իրականացնում է նախագահ Խիոմարա Կաստրոն կենտրոնամերիկյան երկրի խոշոր քաղաքներում, տեղեկացրել է Reuters-ը։
Այս շաբաթ ավելի վաղ Կաստրոյի կառավարությունը զինվորներին ոտքի է հանել ամբողջ երկրում դաժան հանցավոր խմբավորումների դեմ պայքարի համար։
Սա այսպես կոչված արտակարգ դրության երրորդ երկարացումն է (որի ժամկետն ավարտվում է մայիսի 21-ին). այս անգամ՝ 45 օրով, նշվել է կառավարության հայտարարությունում։
Հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը տարածվում է 123 օկրուգներում եւ թույլ է տալիս իշխանություններին սահմանափակել տեղաշարժի եւ հավաքների ազատությունը, ինչպես նաեւ խուզարկություններ իրականացնել տներում եւ առանց օրդերի ձերբակալություններ կատարել։
«Այս իրավական միջոցը անվտանգության մարիններին թույլ է տվել բռնել հանցավոր կազմակերպությունների ավելի քան հարյուր անդամի»,- նշվել է հայտարարությունում։
Այս քաղաքականությունը շարունակելու որոշումն ընդգծում է Կաստրոյի ուղեգծի փոփոխության մասին, որն ավելի վաղ քննադատում էր զինվորականների դերը նախորդ վարչակազմերում եւ խոստացել էր «ապառազմականացնել քաղաքացիների անվտանգությունը» 2021թ. իր հաջող նախագահական ընտրարշավի ժամանակ։




























