Թուրքիայի Այդն նահանգի Օրթաքլարի քաղաքապետարանի դիմացից անհայտ անձիք իջեցրել են Թուրքիայի դրոշն ու այրել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Օրթաքլարում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միության) գործով քուրդ գործիչ է ձերբակալվել:

Մոտ 15 հոգուց բաղկացած խմբի անդամները վնասազերծել են քաղաքապետարանի դրոշը հսկող աշխատակցին, որից հետո դրոշը իջեցրել են եւ այրել: Ոստիկանությունը նոր դրոշ է բարձրացրել եւ փնտրում է Թուրքիայի դրոշը այրողներին: