Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-տակտիկական ավացիայի Ми-8МТВ-5 ռազմատրանսպորտային եւ Ка-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը ՄիԳ-29 բազմաթիրախ կործանիչների օդաչուների հետ փոխգործակցելով՝ Հայաստանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդանավակայանը՝ ուսուցման ձմռան սեզոնի վերահսկիչ ստուգման շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքներ են կատարել պայմանական հակառակորդի օդանավակայանի մոտ, որտեղ ոչնչացրել են ավիացիոն տեխնիկան, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաեւ թռիչքուղին։ ՄիԳ-29-ի օդաչուները կատարել են բանակային ավիացիայի օդային ապահովում «հակառակորդի» ՀՕՊ ցամաքային համակարգերից։ ՀՌՕ-ի օդաչուները հղկել են նաեւ բարդ եւ բարձր պիլոտաժի տարրերը, մանեւրները՝ անհատական կարգով, զույգերով եւ օղակներով։ Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել է ավելի քան 180 զինծառայող, գործի է դրվել մոտ 40 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում բանակային ավիացիայի Ми-8МТВ-5, Ка-52 ուղղաթիռներ եւ օպերատիվ-տակտիկական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ։

Տեղեկացվել է նաեւ, որ դիպուկահարները խոցել են պայմանական հակառակորդի թիրախները Քամհուդ զորադաշտում։

Դիպուկահարները անհատական կարգով եւ խմբերով ոչնչացրել են տարբեր տեսակի թիրախներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր։

ՀՌՕ-ի զինծառայողները խոցել են թիրախներ 100-ից մինչեւ 1,5 հազար մետր հեռավորությունից, ինչպես նաեւ կիրառել են համազարկային կրակի համակարգեր հակառակորդին ապակողմնորոշելու համար։

Դիպուկահարները կատարել են առաջադրանքները զույգերով եւ միայնակ՝ օգտագործելով հաստիքային զենք՝ Դրագունովի դիպուկահար հրացան եւ «Վինտորեզ» հատուկ հրացան։

Զինծառայողները նաեւ ցուցադրել են կրակի ուղղությունը ճշտելու, հսկման սարքերի օգտագործման հմտություններ, թիրախ բռնելու, մինչեւ թիրախը հեռավորությունը որոշելու գիտելիքներ։

Բացի այդ, դիպուկահարները  կատարել են քողարկում՝ հատուկ եւ ձեռքի տակ եղած միջոցներով, դիրքերը փոխելիս կատարել են ծածուկ տեղափոխումներ։