Անցած 20 տարիների ընթացքում մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթությունների թվումեւոլորտում իրականացվող բարեփոխումների նպատակը կրթական համակարգի բարելավումն ու զարգացումն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 26-ին, ԵՊՀ-ում մեկնարկած «Կրթությունը, գիտությունըեւտնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի բացմանը ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական շրջանակներին ինտեգրվելը համարելով կարևոր հանգամանք՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դա անհրաժեշտ է մրցունակ կրթական համակարգի ստեղծման եւ զարգացման համար, որն ունակ կլինի հասարակությանը տալ տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր:

Տիգրան Սարգսյանի խոսքով` ներկայում գործադիրը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետականեւմասնավոր կրթական հաստատություններին հավասար հնարավորություններ տրամադրելու համար, եւ կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: «Վստահ ենք, որ մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել որակյալ եւ մրցունակ կրթական համակարգ՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը: Վստահ եմ, որ այս կոնֆերանսը թույլ կտա նորովի դիտարկել կրթական ոլորտի խնդիրները, պահանջներն ու զարգացման հնարավորությունները», - ասել է վարչապետը: