Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը նոր ուսումնական տարին սկսել է փոփոխություններով: Առկա բաժնում ուսանողների թվաքանակի բացը լրացնելու համար ՀՀ ԿԳ նախարարության թույլտվությամբ, հեռակա բաժնում սովորող բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն է տրվել տեղափոխվել ստացիոնար բաժնում կրթություն ստանալու: Հեռակա բաժնի ղեկավարությունը համոզված է, որ բացը կարող է լրացնել ամուսնացող աղջիկների եւ բանակից վերադարձող տղաների հաշվին:
Տեղափովելու իրավունք ունեն բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողները: Վերջիններիս ոգեւորել է առաջարկը, սակայն այստեղ ֆինանսական խնդիր կա՝ առկայում առավել բարձր է ուսման վճարը: Այդուհանդերձ գործընթացն արդեն սկսված է՝ մոտ 20 ուսանող հեռակայից տեղափոխվել է առկա:
Նշենք, որ բուհում դիմորդների թիվը 10 անգամ նվազել է: Որոշ ֆակուլտետներում կուրսերը փակելու խնդիր է առաջացել: Ամեն տարի 25 ից ոչ պակաս ուսանող ունեցող լրագության բաժինը 2011-ին դասերն սկսել է 2 ուսանողով, իսկ այս տարի ընդհանրապես դիմորդ չի ունեցել:




























