Թուրքիայի Զինված ուժերը հայրենական արտադրության «Altay» մարտական տանկերը կստանան ապրիլի 23-ին։ Այս մասին ասել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։
Տանկի սերիական արտադրությունը նախատեսվում էր սկսել դեռ 2020թ., բայց Գերմանիան էմբարգո էր դրել շարժիչների մատակարարման վրա, եւ տանկն այդ ընթացքում նախատիպի փուլում էր։




























