Վաշինգթոնում, սեպտեմբերի 26-ին, տեղի է ունեցել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի թվով 19-րդ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիելյանը, ԱՄՆ պետքարտուղարության, Գանձապետարանի, Առեւտրի նախարարության եւ այլ պետական հաստատությունների ներկայացուցիչները, հաղորդում է Պետքարտուղարության կայքը:

Հանդիպումը գլխավորել են Եվրոպայի եւ Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Դանիել Ռոզենբլումն ու Վաչե Գաբրիելյանը: Քննարկվել են առեւտրի եւ ներդրումների առաջխաղացմանը, ինչպես նաեւ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր: