«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 27-ին բոլոր գործարքներն իրականացվել են միեւնույն փոխարժեքով` 1դոլար/370 դրամ:
Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.12 տոկոսով, սակայն արժեզրկման տեմպը զգալիորեն նվազել է:
Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 5.32մլն դոլար: Հարկ է նշել, որ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի պահանջարկի գինը ցածր էր 370-ից, իսկ դա նշանակում է, որ առեւտրային բանկերը պահպանում են դրամի ուժեղացման սպասումները:
Կանխիկ արտարժույթի շուկայում առեւտրային բանկերը հիմնականում նվազեցրել են դոլարի առք ու վաճառքի փոխարժեքները: Ասվածը չի վերաբերում միայն «Պրոմեթեյ բանկին», որը 17:30-ի դրությամբ դոլարն ընդունում էր 370-ով եւ վաճառում 372.50-ով:




























