Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի դեմ հնչեցրած վիրավորանքներին խիստ են պատասխանել Իսրայելի վարչապետն ու արտգործնախարարը:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթհանյաուն Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է, թե Էրդողանի մեղադրանքները, իբր Իսրայելը հազարավոր պաղեստինցիների է սպանել եւ շարունակում է օգտագործել Հոլոքոստը, հիմնազուրկ եւ կեղտոտ մեղադրանքներ են:
Ավելի խիստ է արտահայտվել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ նշելով, թե Թուրքիայի իշխող «Արդարարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունն արմատական իսլամիսներ են եւ աջակցում ու զարգացնում են ահաբեկչությունը: «Էրդողանին CNN-ով տեսա: Լավ ներկայացում էր: Եթե Իսրայելի համար որեւէ մի ժողովրդի հետ հարաբերությունների արշավ սկսեմ, աշխարհի բոլոր լրատվամիջոցները կգնեմ ու դրանցով առավոտից երեկո Էրդողանին կխոսեցնեմ»,-հեգնել է Իսրայելի արտգործնախարարը:



























