Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ Սահակաշվիլիի դիրքորոշումն ադեկվատ է: Այս մասին վրացական «Մեդիանյուզ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ Կախա Գոգոլաշվիլին:

Փորձագետի խոսքով, այդ հարցի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը համապատասխանում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի առաջարկին, ինչը  պաղեստինյան կողմի հետ ինտենսիվ բանակցություններ է նախատեսում:

«Կարծում եմ, որ ավելի ադեկվատ որոշում կլինի Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ընդհատված բանակցությունների վերականգնումը»,-նշել է քաղաքագետը, ընդգծելով, որ եթե անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ-ը  չօգտագործի վետոյի իր իրավունքը եւ խորհրդի անդամները բավարարեն Պաղեստինի պահանջները, ապա Վրաստանի համար Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման համար ներկայացրած դիմումը  վտանգ չի ներկայացնի:

Նշենք, որ Պաղեստինի անկախության ճանաչման հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: Ըստ տարածված տեղեկությունների, Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը պատրաստ է աջակցել Պաղեստինի անկախությանը եւ նրա ՄԱԿ-ի լիիրավ անդամակցությանը, թեեւ ԱՄՆ-ը, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի, դեմ է նման զարգացմանը: