Թերթը գրում է, որ  Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով Հայաստանում է գտնվում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով ամենասերտ հարաբերություններն է ունեցել եւ ունի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի հետ:

«Ջոն Էվանսի հայաստանյան այցը պատահական չէ: Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու գրեթե անբեկանելի որոշումը ստիպել է ՀՀ երկրորդ նախագահին ի մի բերել Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում նրա ունեցած բոլոր կապերը: Ջոն Էվանսի այս այցը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում ամերիկյան տրամադրությունները շոշափելն է:

Ջոն էվանսը, որն այս պահին պաշտոնաթող դիվանագետ է եւ առավելապես զբաղված է հայկական տարբեր կազմակերպություններում եւ միություններում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ կարդալով, կարծես դեմ չէ ԱՄՆ-ում ունեցած իր կապերով օգնել Ռոբերտ Քոչարյանին»,- գրում է «Ժամանակ»-ը: