Թերթը գրում է, որ նախօրեին իր թղթակցին Տավուշի մարզի Չինչին գյուղում հայտնել են, որ իրենց գյուղում երեք եւ ավելի երեխա ունենում են հիմանակնում սոցիալապես անապահով ընտանիքները:

«Երրորդը բերում են այն ընտանիքների կանայք, որոնք պարտքերի մեջ են եւ սոցիալապես անապահով վիճակում են: Բերում են, որ պարտքերը փակեն, բայց կառավարության տրամադրած 430 հազար դրամն էլ չի բավարարում»,- ասել է գյուղի բուժկետի բուժքույրը:

Իսկ, թե հետո ինչպես են պահելու այդ երեխաններին միայն Աստված գիտի:

Թղթակցին նաեւ հայտնել են , որ գյուղում հղիների թերսնուցման պատճառով  պաթոլոգիաները շատացել  են»,- գրում է «Երկիր»-ը: