Թերթը գրում է, որ  ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԼՂՀ ՊԲ 1-ին պաշտպանական շրջանի (Հադրութ) հրամանատար Մարտին Ջհանգիրյանը։  

«Հենց նրա ենթակայության տակ գտնվող զորամասերում են արձանագրվել զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների հաճախակի դեպքեր՝ տարբեր դրսեւորումներով։

Ըստ թերթի աղբյուրների՝ առաջիկայում պաշտպանության նախարարությունը ձեռնարկելու է կարգապահության ամրապնդման բավականին խիստ միջոցառումներ, որոնց արդյունքում շատ հրամանատարներ, հնարավոր է, ազատվեն զբաղեցրած պաշտոններից։ Իսկ առաջիկայում զինված ուժերի ամբողջ կազմն այցելելու է զորամասեր՝ անձնակազմի հետ համապատասխան աշխատանք տանելու համար, որպեսզի կարգապահության վիճակն ու արտակարգ պատահարները կանխարգելվեն, ոչ թե տեղի ունեցածից հետո բացահայտվեն կամ ոչ»,- գրում է «Ժողովուրդ»-ը: