Փրկարարները չեզոքացրել են Սեւաստոպոլում, նախնական տեղեկություններով, անօդաչուի հարձակման հետեւանքով վառելիքով ցիստեռնների բաց այրումը, հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Բաց այրումը վերացվել է 1000 քմ մակերեսով տարածքում։ Այժմ հրշեջները տարածքի մաքրում են իրականացնում»,-ասել է նա։

Ռազվոժաեւը մանրամասնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Սեւաստոպոլի ԱԻՆ բոլոր ուժերը, Սեւծովյան նավատորմի ռեսուրսները, ժամանել են հրշեջ հաշվարկներ Ղրիմի Հանրապետությունից եւ Ղրիմի երկաթուղու հրշեջ գնացքը: Ընդհանուր առմամբ, տեղում աշխատում է ավելի քան 150 մարդ եւ 50 միավոր տեխնիկա: