Հայաստանում բարձր տնտեսական աճի պայմաններում ավանդների ծավալների աճը գերազանցել է վարկավորման աճը։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ 

Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում վարկային շուկայում գրանցվել է ակտիվության աճ, վարկավորման ծավալներն աճել են մոտ 16 տոկոսով, ինչը համադրելի է նախակորոնավիրուսային շրջանի ցուցանիշների հետ:  

«2022 թվականի արդյունքներով արձանագրվել են սպառողական, գյուղատնտեսական եւ բիզնես վարկերի ծավալների 10-12 տոկոս աճի տեմպեր, իսկ հիփոթեքային վարկերի գծով պահպանվել են աճի բարձր տեմպերը, որոնք նկատվել են նախորդ տարիներին։ 2022 թվականին բանկային համակարգի շահութաբերությունը զգալիորեն բարելավվել է»,-հավելեց Գալստյանը։