Երեւանում, հոկտեմբերի 5-ին, տեղի կունենա Կապանի «Գանձասար» եւ գերմանական «Կարսրուհե» ֆուտբոլային ակումբների ընկերական հանդիպումը: «Կարսրուհե»-ն հանդես է գալիս Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում, պատասխան հանդիպումը տեղի կունենա Գերմանիայում: Հանդիպման կազմակերպիչներն են «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ն ի դեմս՝ Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս, Քրոնիմետ ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Գյունթեր Պիլարսկիի եւ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ն ի դեմս՝ կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գանձասար» ակումբի նախագահ Մաքսիմ Հակոբյանի:
Հանդիպումը կկայանա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, հոկտեմբերի 5-ին, ժամը 20:00-ին:
Մուտքն ազատ է:




























