Հայաստանի գլխավոր դատախազությունը, որպես այսօրվա իշխանության ամենավառ արտահայտված կառույց, հստակ ենթակա է երկակի չափորոշիչների սկզբունքին։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում, մայիսի 4-ին ասել է «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով գլխավոր դատախազության 2022թ. գործունեության հաշվետվության մասին զեկույցը։

Ինչպես նշել է պատգամավորը, մշտապես տուժում է հասարակության այն հատվածը, որը համամիտ չէ գործող իշխանության տեսակետին։  «Գլխավոր դատախազությունը եւ ողջ իրավապահ համակարգը ծառայում են գործող քաղաքական ուժի անգամ անօրինական վարքագծի լեգիտիմացման գործընթացին»,- ավելացրել է Մինասյանը։