Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է մոտ 700 հազար պետական ծառայողների աշխատավարձը 45 տոկոսով բարձրացնելու մասին։
«Մենք որոշել ենք 45 տոկոսով բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը, խոսքը 700 հազար մարդու մասին է։ Այսպիսով, պետական ծառայողի նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչեւ 15 հազար լիրա»,- ասել է Էրդողանը։
Նախատեսվում է նաեւ 10 տոկոսով բարձրացնել նրանց աշխատավարձը, ում հարազատները զոհվել են ահաբեկչության հետեւանքով կամ բանակում առաջադրանքներ կատարելիս։ 8 տոկոսով կբարձրանա նաեւ գիշերային հերթափոխի աշխատողների աշխատավարձը։
Նախագահը խոստացել է հուլիսին շարունակել աշխատավարձերի բարձրացումը։





























